News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերն առաջինն է, որ վերջին 50 տարվա մեջ այցելել է համաշխարհային կազմակերպությունում Կուբայի դիվանագիտական ներկայացուցչությունը։ Պաշտոնական այցը  կայացել է հուլիսի 31-ին։

«Պատմական օր է. ես վերջին կես դարվա ընթացքում ԱՄՆ առաջին մշտական ներկայացուցիչն եմ, որն այցելել է ՄԱԿ-ում Կուբայի դիվանագիտական առաքելությունը»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում եւ հավելել, որ անհամբերությամբ սպասում է  ԱՄՆ-ի եւ Կուբայի միջեւ համագործակցությանը։

ԱՄՆ-ն եւ Կուբան 2014թ. դեկտեմբերին  հայտարարել էին դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին, իսկ հուլիսի 20-ին Վաշինգթոնում եւ Հավանայում նորից դեսպանատներ էին բացել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ