News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Սոչիում օգոստոսի 1-ին խստացվել են անվտանգության միջոցառումները ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի եւ գեղասահորդուհի Տատյանա Նավկայի պսակադրության արարողության պատճառով։ Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ զբոսաշրջիկների համար սահմանափակումներ են մտցվել։

Ինչպես գրում է «Էխո Մոսկվի»-ն՝ վկայակոչելով տեղի բլոգերներին եւ լրագրողներին, «Հայրենիք» շքեղ հյուրանոցի տարածքը, որտեղ ընթանում է հարսանիքի նախապատրաստությունը, վերածվել է արգելված քաղաքի։ Փակ են հյուրանոցին հարակից լողափները, գործում է խիստ հսկողություն։ Հյուրանոցի մոտակա պանսիոնատներից եւ այլ հյուրանոցներից դուրս են բերում կենվորներին։ Քաղաքի փողոցները փակում են ազդեցիկ հյուրերի համար։

Նավկան ավելի վաղ հայտարարել էր, որ արարողության մասնակցության հրավեր է ուղարկվել նաեւ Վլադիմիր Պուտինին, սակայն հայտնի չէ, նա կգա արդյոք, թե ոչ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ