Հուլիսի 31-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհին` Արտենի գյուղի մոտ, «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կովերի նախիրին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: