News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի մասնակցությունը «ՀետՌիո+20»  գործընթացին (կանաչ էկոնոմիկայի ձեւավորում հանուն կայուն զարգացման) կարեւոր է այնքանով, որ երկրի վրա կլիմայական փոփոխությունների առաջացրած խնդիրներն արդեն սպառնացող են, իսկ մարդկությունը չի հասցնում դրանք լուծել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, լրագրողներին ասաց բնապահպան, աշխարհագրական գիտությունների դոկտոր, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարինե Դանիելյանը:

«Բացասական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում մոլորակի վրա՝ աղետների, ռիսկերի աճ, կլիմայի փոփոխություն, այսօր մարդկությունը չի հասնում լուծել: Այդ պատճառով երկրները համախմբվեցին եւ ամբողջ աշխարհին կոչ արվեց արագացնել կանաչ էկոնոմիկայի զարգացում հանուն կայուն զարգացման ուղղությամբ գործունեությունը: Այդ առումով զարգանում է «ՀետՌիո+20»  գործընթացը: 30 երկրի մասնակցությամբ մշակվել են 17 նպատակ, որից 9-ը էկոլոգիական են»,- ասաց բնապահպանը:

Կարինե Դանիելյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում հայտարարվել է կայուն արտադրության եւ սպառման 10-ամյակ, որին նաեւ մասնակցում է  Հայաստանը:

«Միջազգային հանրությունը շատ անհանստացած է էկոլոգիական պրոբլեմներով եւ կարող ենք փաստել, որ այսօր մոլորակը վանում է մարդկությանը որպես մի տեսակ, որը խաթարում է իր բնականոն գործունեությունը: Հայաստանում նույնպես մշակվում է բնապահպանական ծրագիր, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Հայաստանում ընտրվել են 11 ուղղություն, դրանք են՝ ընդերքի օգտագործում, շրջակա միջավայրի օօգտագործում, այլընտրանքային էներգետիկայի զարգացում, ջրային ռեսուրսների եւ թափոնների կայուն կառավարում, օրգանական գյուղատնտեսության եւ կայուն տուրիզմի զարգացում, կանաչ քաղաքների ստեղծում, կայուն անտառկառավարում, կենսաբազմազանության կառավարում, կրթություն հանուն կայուն զարգացման, օրենսդրական եւ տնտեսական գործիքների խթանում այս գործունեության ընթացքում»,-ասաց նա:

Բնապահպանը նշեց, որ Հայաստանում այս պահին ամենալուրջ բնապահպանական խնդիրն ընդերքի օգտագործումն է, քանի որ մեր երկրում 500-ից ավելի հանքեր կան եւ դրանց ազդեցությունը շրջապատի վրա շատ մտահոգիչ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ