News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում  կան շրջաններ, որտեղ այգիների եւ բանջարանոցների ոռոգումն իրականացվում է կոյուղաջրերով:Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, լրագրողներին ասաց բնապահպան, աշխարհագրական գիտությունների դոկտոր, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարինե Դանիելյանը:

«Հայաստանում վայրեր կան, օրինակ Արարարատ քաղաքին հարակից գյուղեր, նաեւ այլ տեղեր, որ չեմ ուզում նշել, որտեղ չնայած ջուրը հոսում էր, բայց տարբեր խնդիրների պատճառով, ասենք պոմպը չէր աշխատում, կամ մարդիկ գումար չունեին վճարելու, ոռոգումն իրականացվում էր կոյուղաջրերով, քանի որ այն մատչելի է: Ծակում  են կոյուղու խողովակը եւ այդ ջրով ջրում են այգիներն ու բանջարանոցները»,-ասաց բնապահպանը:

Կարինե Դանիելյանի կարծիքով՝ վերջին շրջանում աղիքային ինֆեկցիաների դեպքերի թվի աճը պայմանավորված է հենց այս երեւույթով:

Բնապահպանը նշեց, որ իրենք այս հարցը բարձրաձայնել են, սակայն որեւէ արձագանք մինչեւ հիմա չեն ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ