News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի հայերի միության նախագահ Դավիթ Մանուսաջյանը մահացել է հոսանքահարումից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Վրաստանի նախկին նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը:

«Աշխատանքի վայրում զգույշ չի եղել եւ հոսանքը խփել է: Ընդամենը 48 տարեկան էր, վերջին երկու տարիներին էր նշանակվել Թբիլիսիի հայերի միության նախագահ»,- ասաց Վան Բայբուրթյանը՝ հավելելով, որ Մանուսաջյանի հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 2-ին Թբիլիսիում:

Նշենք, որ Դավիթ Մանուսաջյանն ուներ 4 երեխա:

Ավելի վաղ Ռուսաստանի հայերի տպագիր մարմնի տեղեկատվական կենտրոն «Երկրամաս»-ը հաղորդել էր, որ Թբիլիսիում հուլիսի 29-ին դժբախտ պատահարից 48 տարեկան հասակում մահացել է հայ հասարակական գործիչ, Թբիլիսիի հայերի միության նախագահ Դավիթ Մանուսաջյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ