News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ճապոնական ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող ընկերություններից մեկը որոշել է երեք տեսակի (10, 18 եւ 21 տարվա հնության) վիսկի ուղարկել տիեզերք: Ընկերությունը մտադիր է ստուգել, թե ինչպես է անկշռելիությունն ազդելու խմիչքի համի վրա:

Ենթադրվում է, որ նման պայմաններում վիսկին կփոխի համը՝ դառնալով ավելի մեղմ: Այս մասին կարող են դատել արդեն համտեսողները, որոնց կառաջարկեն փորձել վիսկին այն բանից հետո, երբ դրանք վերադառնան Երկիր մոլորակ, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»՝ վկայակոչելով Agence France-Presse գործակալությունը:

Վիսկիով տակառների տիեզերք ուղարկումը, նախնական տեղեկություններով, տեղի կունենա մեկ ամիս անց:

Ալկոհոլը տիեզերանավում կմնա առնվազն մեկ տարի: Ճապոնացիները հայտարարել են, որ «տիեզերական» խմիչքը չեն օգտագործի առեւտրային նպատակներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ