News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Դվին» հյուրանոցի վերակառուցման աշխատանքների ձգձգումների պատճառը միայն տեխնիկական է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հունիսին կայացած զրույցում նշել է Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: «Ներդրողը դիտավորյալ ժամկետները չի խախտում: Պատճառները միայն տեխնիական են եղել եւ կարծում եմ, որ հիմա, շենքի կողքով անցնելիս, փոփոխությունները կարելի է տեսնել անզեն աչքով»,-ասել է Սահակյանը:

Նա հիշեցրել է, որ 2013 թվականին կառուցապատողները պետք է ներդնեին 850 հազար դոլար, 2014-ին՝ 3,9 մլն դոլար: Այդ ներդրումների գնահատականը կոմիտեն կտա մոտ ապագայում:

Հիշեցնենք, որ դեռեւս 2003 թվականին հյուրանոցը վաճառվել է «կովկասյան հաղորդակցության խումբ» ընկերությանը ընդամենը 3 մլն դոլարով (ակնհայտորեն նվազեցված գին անգամ այն ժամանակների համար-խմբ): Մինչ օրս որեւէ ներդրում շենքում չի արվել: Ընկերությունը կապում են հայտնի ռուսաստանցի երգիչ Իոսիֆ Կոբզոնի հետ, որը 2012-ին Երեւան կատարած հերթական այցի ժամանակ հերքել էր նման տեղեկությունները:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ