Facebook սոցիալական ցանցն իր բլոգում հայտնել է անօդաչու սարքի մասին, որը կարող է ինտերնետ ապահովել այն շրջաններում, որտեղ դժվար է համապատասխան ենթակառուցվածք կառուցելը։
Անօդաչուների մշակմամբ զբաղվում է բրիտանացի ինժեներների մի խումբ։ Aquila անունը կրող անօդաչուները ունեն «Բոինգ 737»-ի թեւերի լայնքը՝ 42 մ, սակայն հարյուր անգամ ավելի թեթեւ են օդանավից։
Անօդաչուները կարող են մինչեւ 3 ամիս օդում մնալ՝ երկրից 18-27 կմ հեռավորության վրա։ Այս սարքավորումներից եկող ազդանշանի փոխանցման հեռավորությունը 50 մ է։
Անօդաչուների լիամասշտաբ փորձարկումները կսկսվեն այն տարի։