News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան ներյոկենսաբանները պարզել են կնոջ կրծքի նկատմամբ տղամարդկանց հատուկ ուշադրության գաղտնիքը: Ամերիկացի գիտնական Լարրի Յանգը վստահ է, որ տղամարդու հետաքրքրությունը կնոջ կրծքի նկատմամբ կապված է վարքի բարդ սոցիալական ձեւերի նեյրոլոգիական հիմքի հետ: Այդ հետաքրքրությունը կարելի է համեմատել մայրական կրծքի հանդեպ նորածնի սիրո հետ, որը կոչված է ամրապնդել կապը մոր եւ երեխայի միջեւ: Նույնպիսի սեր է կապում տղամարդկանց կնոջ կրծքի հետ, որն ամրապնդում է զուգընկերային հարաբերությունները, հաղորդում է «Դար»-ը:

Բանն այն է, որ երեխային կրծքով կերակրելու ժամանակ կնոջ օրգանիզմում «սիրո հորմոն» (օքսիտոցին) է արտադրվում, որն օգնում է ամրապնդել եւ զարգացնել կնոջ մեջ մայրական բնազդը:

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ սեռական ակտի ընթացքում պտուկների խթանման  ժամանակ կնոջ օրգանիզմում արտադրվում է նույն օքսիտոցինը: Այս դեպքում «սիրո հորմոնն» ուղղված է զուգընկերոջը, որն մեծացնում է կապը եւ օգնում ամրապնդել հարաբերությունները զուգընկերոջ հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ