News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սարյանի այգու տարածքից հունիսի 23-ի վաղ առավոտյան հոսանքի թանկացման դեմ նստացույցի ժամանակ բերման ենթարկված` Ժամանակակից արվեստի ինստիտուտի ծրագրավար Թագուհի Թորոսյանի հաղորդման հիման վրա քննությունն իրականացնելու է Հատուկ քննչական ծառայությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Թագուհու փաստաբանը՝ Հայկուհի Հարությունյանը: Նշենք, որ Թագուհու խոսքով, իրեն բերման ենթարկելու ընթացքում քաղաքացիական հագուստով ոստիկանները իր նկատմամբ բռնություն են կիրառել:

«Թագուհու հաղորդումը լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառելու դեպքով հարուցված քրեական գործի հետ կքննվի: Առանձնապես դրական ակնկալիքներ չունենք, բայց այս դեպքում ոչ թե ոստիկանության բաժինը, այլ ավելի բարձր ատյան է քննությունն իրականացնելու, հնարավոր է` ինչ-որ խախտումներ հայտնաբերվեն»,-ասաց նա:

Փաստաբանը նաեւ նշեց, որ ուրբաթ ոստիկանության Արաբկիրի բաժնի երկու ոստիկան են այցելել Թագուհի Թորոսյանի տուն եւ նրա մորը հրավիրել հարցաքննության ավագ քննիչի մոտ՝ որպես հիմք ներկայացնելով ինչ-որ անանուն հաղորդում, որը նրան թույլ չեն տվել ընթերցել կամ լուսանկարել: Ընդ որում, ոստիկանները չեն ներկայացրել ծանուցագիր եւ նրա կարգավիճակին չեն ծանոթացրել:

«Չեմ ուզում նախօրոք գնահատական կամ որակավորում տալ, բայց կարծում եմ, որ այս դեպքը կապված է Թագուհու հաղորդման հետ, քանի որ շատ քիչ թվով ակտիվիստներ են հաղորդում ներկայացրել ոստիկանություն՝ ոստիկանների անօրինական գործողությունների դեմ»,-ասաց փաստաբանը:

Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր էլեկտրաէներգիայի սակգնի բարձրացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկանները փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել էին ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Աբրահամ Գասպարյանի խոսքով, այդ հայտարարությունից հետո ձեւավորված խումբը կդարձնեն ինստիտուցիոնալ…
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է.  Ընդդիմադիր պատգամավոր
Տարբեր արժանապատիվ քաղաքացիներ միացան Տավուշի արդար պահանջին...
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ամենաշատ