News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայում Իտալիայի նախկին դեսպան Կառլո Մարսիլին իտալական Տրենտո քաղաքում թուրք դիվանագետների մասնակցությամբ կայացած սեմինարի ժամանակ հրապարակայնորեն ստել է Հայոց ցեղասպանության եւ հայ-թուրքական արձանագրությունների մասին: Այս մասին գրում է իտալական Il Giornale պարբերականը:

«Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները հաստատվեցին ԽՍՀՄ փլուզումից հետո: Լեռնային Ղարաբաղում ճգնաժամից հետո հետագա սցենարները սառեցվեցին: Սակայն Հայաստանի եւ Թուրքիայի շփման ուղիները միշտ բաց են եղել: Պատահական չէ, որ Ստամբուլի եւ Երեւանի միջեւ ուղիղ չվերթներ կան, ավելին, մի քանի տարի առաջ մենք աջակցեցինք, այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտությանը»,- հայտարարել է Մարսիլին՝ հավելելով, որ Հայաստանի խորհրդարանը, «ցավոք, չվավերացրեց այդ համաձայնությունները»:

Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովն արձանագրությունները խորհրդարանում պահեց 6 տարի եւ հետ կանչեց միայն 2015 թվականի փետրվարին՝ տեսնելով, որ Թուրքիայի Մեջլիսը ոչինչ չի անում դրանք վավերացնելու ուղղությամբ: Միաժամանակ, Հայաստանն ավելի վաղ ընդառաջ քայլ արեց. 2010 թվականի հունվարին Սահմանադրական դատարանն արձանագրությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց ու թույլատրեց խորհրդարան մտցնել:

Մարսիլին սեմինարի ընթացքում եւս մեկ արտահայտություն է թույլ տվել: «Խնդիրը, այսպես կոչված, հայերի ցեղասպանության ճանաչման մեջ է, որը հակասում է պատմաբանների տեսակետին: Սակայն որոշ ազդեցիկ շրջանակներ, հատկապես՝ Սփյուռքում, այն կարեւոր պայման են համարում Թուրքիայի հետ երկխոսությունը վերականգնելու համար: Աբսուրդ է այդ հարցում պետության հստակ դիրքորոշում պահանջելը: Իտալիան, ինչպես եւ Վաշինգտոնը, պաշտոնապես չեն ճանաչել ցեղասպանությունը»,- հայտարարել է իտալացի դիվանագետը:

Հիշեցնենք, որ Իտալիայի խորհրդարանի Ստորին պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել դեռեւս 2000 թվականի նոյեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ