News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինական խոշորագույն Alibaba Group առցանց-հոլդինգը Չինաստանի գիտությունների ակադեմիայի հետ համատեղ քվանտային համակարգիչ է մշակում: Ըստ «Բեյցզին ցինյան բաո» պարբերականի, մեքենայի հաշվողական հզորությունը տրիլիոն անգամ կգերազանցի ժամանակակից գերհամակարգիչնրի հզորությանը:

Alibaba Group-ն առաջին չինական ընկերությունն է, որն ամերիկյան Google, Microsoft եւ IBM ընկերություններից հետո քվանտային համակարգչի մշակում է նախաձեռնում: Ընկերության տեխնիկական տնօրեն Վան Ցզյանի խոսքով, ներկայում իրենց մասնակցությունը նախագծին պայմանավորված է «բացառապես գիտական հետաքրքրությամբ»:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ակադեմիկոս Պան Ցզյանվեյը նշել է, որ մասնավոր կապիտալի աջակցությունը չափազանց կարեւոր է քվանտային համակարգչի ստեղծման գործում: «Չնայած այդ ոլորտում բազմաթիվ հետազոտություններին, չինացի լավագույն մասնագետներին Google-ն ու Microsoft-ը տանում են: Դա դժվարացնում է Չինաստանում այդ տեխնոլոգիայի զարգացման գործընթացը»,- ասել է գիտնականը: Նրա կանխատեսումներով, չինացի գիտնականները քվանտային համակարգիչ կստեղծեն «առաջիկա 10-15 տարիներին»:

Սովորական համակարգչից քվանտայինի հիմնական տարբերությունն այն է, որ տեսականորեն այն կարող է մի ակնթարթում շուրջ 1 մլն հաշվում կատարել, իսկ դասական համակարգիչը՝ ընդամենը մեկ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ