News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մեքսիկական Մակատեկաս նահանգում բեռնատարի կողմից ուխտագնացների վրաերթի հետեւանքով զոհերի թիվը հասել է 29-ի: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ավելի վաղ հաղորդվում էր 25 զոհի մասին:

Շաբաթ վախճանվել է 9-ամյա երեխա, որը ստացած վնասվածքներից ուղեղի արյունազեղում էր ստացել:

Ընդհանուր առմամբ, վթարի հետեւանքով տուժած 36 հոգուց դեռեւս հիվանդանոցում է 27 մարդ, որոնցից 10-ի վիճակը շատ ծանր է:

Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի էր ունեցել չորեքշաբթի, Մասապիլ քաղաքում: Ավազ փոխադրող բեռնատարը մխրճվել էր փողոցում շարժվող ուխտավորների երթի մեջ եւ շրջվել: Ընդհանուր առմամբ, ուխտագնացությանը շուրջ 200 մարդ է մասնակցել: Նախնական տեղեկություններով, պատճառը բռնատարի արգելակների հետ կապված խնդիրն է: Վարորդը փախուստի է դիմել: Մինչեւ հիմա նրան չեն գտել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ