News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրամիության անդամ պետությունների քաղաքացիները ԵՄ կարեւորագույն խնդիրն են համարել ներգաղթը: Ըստ Delfi-ի, այս մասին են վկայում «Եվրաբարոմետր»-ի անցկացրած հետազոտության արդյունքները:

ԵՄ մակարդակով ինչ երկու խնդիրներ են նրանց ամենից շատ անհանգստացնում հարցին 38%-ը պատասխանել է, որ ներգաղթը: Անցյալ տարվա համեմատ, այդ ցուցանիշն աճել է 14%-ով:

Հարցվածների 27%-ը գլխավոր մարտահրավերը համարում է տնտեսական իրավիճակը, 24%-ը՝ գործազրկությունը:

Ամենից շատ ներգաղթն անհանգստացնում է Մալթայի (65%) եւ Գերմանիայի (55%) բնակիչներին: Լատվիայում ներգաղթը ԵՄ-ի գլխավոր մարտահրավերը համարում է հարցվածների 38%-ը:

Կարեւորագույն մարտահրավերների թվում հարցվածները նշել են նաեւ կենսաթոշակը (4%), էներգամատակարարումը (4%), հարկային քաղաքականությունը (4%), շրջակա միջավայրի խնդիրները (5%) եւ կլիմայի փոփոխությունը (6%):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ