Նյու Յորքի Բրուքլին շրջանում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, ինչի հետեւանքով 11 մարդ է վիրավորվել: Ըստ PzFeed-ի, հրաձգությունը տեղի է ունեցել երեկույթի ժամանակ:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, կրակ բացած անձը փախուստի է դիմել:
Տուժածներին անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, 4 հոգու տեղափոխել են տեղի Brookdale հոսպիտալ: Վիրավորներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է: