Կիրակի Բուրունդիի մայրաքաղաք Բուժումբուրայում իր ավտոմեքենայում սպանվել է երկրի նախագահ Պիեռ Նկուրունզիզայի մերձավոր համախոհներից բարձրաստիճան մի գեներալ: Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը:
Իշխանությունները հաստատել են, որ գեներալ Ադոլֆ Նշիմիրիմանան ստացած վնասվածքներից մահացել է:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Նշիմիրիմանան Բուրունդիի ցամաքային զորքերի շտաբի նախկին ղեկավարն էր, հետախուզության ղեկավարը, իսկ վերջին շրջանում աշխատում էր նախագահի աշխատակազմում եւ նրա մերձավոր համախոհներից էր: