News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպական վերլուծական Mintel ընկերությունը պարզել է, որ տարեցտարի աշխարհում ավելի շատ թունդ գարեջուր է արտադրվում, իսկ թեթեւ տեսակների տարածվածությունը նվազում է:

Եթե 2012 թվականին եվրոպական գարեջրի տեսակների միայն 15%-ը 6.5%-ից ավելի թնդություն ուներ, հիմա այդ ցուցանիշը 23% է: ԱՄՆ-ում այդպիսի գարեջրի տեսակներն ավելի են. վերջին 3 տարիներին թունդ գարեջրի տեսակների թիվն աճել է 3 անգամ:

Ըստ Kedem-ի, վերլուծաբանները կարծում են, որ այս միտումն արտացոլում է սպառողների ճաշակը: Տարեցտարի գարեջրի ավելի ու ավելի շատ սիրահարներ նախընտրում են այս խմիչքի ոչ թե համային առանձնահատկությունները, այլ թնդությունը: Արդյունքում արտադրողները նրանց շատ թունդ գարեջրի հսկայական ընտրանի են ներկայացնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ