Ալպերում ուղղաթիռի կործանման հետեւանքով 3 մարդ է մահացել: Դեպքը տեղի է ունեցել Շվեյցարիայի հետ սահմանակից իտալական Սոնդրիո նահանգի տարածքում:
Տեղական Elitellina ընկերության պատկանող ուղղաթիռի բեկորները հայտնաբերել են կիրակի առավոտյան, դժվարամատչելի լեռնային տեղանքում:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ուղղաթիռը կորել էր դեռեւս ուրբաթ, սակայն դժվարանցանելի լեռնային տեղանքի պատճառով որոնողական աշխատանքներն արդյունք են տվել միայն կիրակի: Փրկարարների եւ նրանց օգնող Elitellina աշխատակիցների որոնումները դժվարացել են նաեւ եղանակային վատ պայմանների պատճառով: