News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը եզդիներին կոչ է անում իրենց փրկության հույսը չկապել միջազգային կառույցների եւ գերտերությունների բարի կամքի հետ:

Միավորման հարածած հայտարարությունում ասվում է.

«2014 թվականի օգոստոսի 3- ին «Իրաքի եւ Լեւանտի Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը լայնածավալ հարձակում սկսեց Իրաքի հյուսիսում գտնվող եզդիաբնակ տարածքներում։ ԻԼԻՊ -ի զինյալները հարձակվելով եզդիաբնակ տարածքների վրա ստիպում էին մարդկանց կրոնափոխ լինել ։Հրաժարվելով ընդունել իսլամ՝ եզդիները ենթարկվեցին անմարդկային բռնությունների։ Ահաբեկիչները սպանեցին հազարավոր եզդիների, գերեւարեցին հազարավոր եզդի կանանց եւ երեխաների։ Միայն Շանգալի մարզից գաղթի ճամփան բռնեցին 400 հազարից ավել եզդիներ։Հազարավոր եզդիներ փախչելով ահաբեկիչների վայրագություններից բարձրացան մոտակա լեռները, մնալով առանց ապաստանի , ջրի ,սննդի ,բժշկական օգնության ,ամեն պահի սպասելով իսլամիստների հերթական հարձակմանը։ Փախստական դարձած եզդիները ապաստան գտան Իրաքի այլ բնակավայրերում, Սիրիայում, Թուրքիայում: Շատերը շարունակում են մնալ լեռներում։

«Իսլամական պետությունը» խմբավորումը գրավելով բոլոր եզդիական բնակավայրերը անխնա կոտորեց այդ տարածքներում բնակվող եզդիներին։ Արդեն մի տարի է անցել վերոնշված դեպքերից, սակայն եզդի զինյալներին դեռեւս չի հաջողվում ազատագրել իսլամիստների գրաված տարածքները։

Այս հալածանքներին զոհ գնացին ավելի քան 20 հազար եզդիներ,

400 հազարից ավել եզդիներ դարձել են փախստական,

5000 -իվ ավել եզդի կանայք եւ աղջիկներ գտնվում են գերության մեջ,

3600 եզդի համարվում է անհայտ կորած,

10-ից ավելի եզդիական սրբավայրեր ոչնչացվել են։

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը դատապարտելով տեղի ունեցած ցեղասպանությունը միեւնույն ժամանակ աշխարհի բոլոր եզդիներին կոչ է անում իրենց փրկության հույսը չկապել միջազգային կառույցների եւ գերտերությունների բարի կամքի հետ: Մենք ինքներս պետք է մարենք մեր պատմական հայրական տունը այրող կրակը:

Կոչ ենք անում նաեւ ՀՀ բոլոր բարեգութ քաղաքացիներին աջակցել Հայաստան տեղափոխված եզդի փախստական ընտանքիներին: Աստված եւ Տաուսի Մալակը մեզ բոլորիս պահապան»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դըկոտինյին անդրադարձել է եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագծի ընդունմանը
Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակի օրը ներառել է...
Օգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Օրենսդրական նախաձեռնության հեղինակը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բակոյանն էր
Մենք սիրո և հանդուրժողականության ուղերձ ենք հղում մեր այսօրվա որոշմամբ. Հակոբ Արշակյան
Այս օրինագծի ընդունմամբ մեր համերաշխությունը, սերը, կարեկցանքը...
Սա պատմական օր է և՛ եզդիների համար, և՛ Հայաստանի Հանրապետության համար. Ռուստամ Բաքոյան
2014-ին մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, և այս ցեղասպանությունը դեռ ավարտված չէ մինչ օրս: 2600-ից ավելի կանայք և աղջիկներ դեռ գտնվում են...
Պատգամավորն առաջարկել է Հայաստանում նշել Սինջարում եզդիների ցեղասպանության օրը
Կարևոր եմ համարում, որ այս հանդիպմանը ներկա լինի Սինջարի ցեղասպանության զոհերից մեկը
Օգոստոսի 3-ը ՀՀ-ում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում հավանություն տվեց…
Ամենաշատ