News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հունաստանում երկաթուղայինների արհմիությունների գործադուլի պատճառով հինգ ժամով դադարեցվել է գնացքների աշխատանքը։ Արհմիության անդամները պահանջում են աշխատանքից ազատված աշխատակիցներին վերականգնել իրենց պաշտոններում, ինչպես նաեւ TrainOSE երկաթուղային ազգային ընկերությունը թողնել որպես պետության սեփականություն։

Մասնավորապես, բողոքի ակցիայի պատճառով, որը տեղի է ունեցել տեղական ժամանակով 10:00-15:00-ին, չեղյալ են համարվել մի շարք երթուղիներ Աթենքից Սալոնիկ, ինչպես նաեւ՝ այլ շրջանների ուղղությամբ։ Բացի դրանից, այդ ժամանակահատվածում դեպոյում կմնան Աթենքի, Պատրայի, Լարիսայի, Սալոնիկի գնացքները, չի գործի մետրոյի այն հատվածը, որն Աթենքի միջազգային օդանավակայանը կապում է մայրաքաղաքի «Դուկիսիս Պլակենտիաս» կայարանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

TrainOSE ընկերության աշխատակիցները մասնավորապես պահանջում են անմիջապես լրացնել ազատ աշխատատեղերը նոր աշխատակազմի ներգրավմամբ, ինչպես նաեւ հեռացված աշխատակիցներին վերականգնել իրենց պաշտոններում, վերականգնել նաեւ չեղյալ համարված երթուղիները (Ֆտիոտիդի, Բեոտիայի եւ այլ շրջաններում), որոնք անհրաժեշտ են աշխատավորներին, ինչպես նաեւ պահանջում են պահպանել հունական երկաթուղու պետական բնույթը եւ ամբողջականությունը։

Միջազգային պարտատերերը Հունաստանից պահանջում են մասնավորեցնել Պիրեայի եւ Սալոնիկի նավահանգիստները եւ TrainOSE երկաթուղային օպերատորին։ Սալոնիկի նավահանգստի վերահսկիչ փաթեթի գնման իրավունքին հավակնում է «Ռուսական երկաթուղի» ընկերությունը, ինչպես նաեւ յոթ այլ արտասահմանյան ընկերություններ Եվրոպայից, Ճապոնիայից, Ֆիլիպիններից եւ Թուրքիայից։ Ընդ որում, «Ռուսական երկաթուղին» կցանկանար ձեռք բերել Սալոնիկի նավահանգիստը միմիայն TrainOSE-ի եւ շարժասարքերի վերանորոգման «Роско» ընկերության հնարավոր գնմանը զուգահեռ, որոնց վաճառքի տենդերներին եւս մասնակցում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ