News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ  ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ   իրականացված հսկողության արդյունքում կազմվել է 25 արձանագրություն, որից 18-ը՝ հասարակական տրանսպորտի կանգառներում այլ տրանսպորտային միջոցների կայանման համար: Հանձնարարվել է հասարակական  տրանսպորտի երթեւեկության  ժամանակացույցը  պահել ամենօրյա խիստ հսկողության տակ, հատկապես երեկոյան ժամերին:

Բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման հետ կապված  զեկուցվել է, որ իրականացված հսկողության ադյունքում նախորդ շաբաթ 9 արձանագրություն է կազմվել. հանձնարարվել է խստացնել հսկողությունը եւ հատկապես երեկոյան ժամերին ու հանգստյան օրերին բակային տարածքներում բացառել բացօթյա ապօրինի առեւտուրը:

Շարունակվում է ամենօրյա հսկողությունը օբյեկտներին հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման աշխատանքների իրականացման նկատմամբ:  Պարտավորությունները չկատարած 17 տնտեսվարող նախորդ շաբաթ ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ