News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հուլիսի 31-ին, ժամը 20.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել 44-ամյա Գարսեւան Ղ.-ն՝ «գլխի ճակատային մասի կտրած-պատռված վերքեր, գագաթային շրջանի պատռված վերքեր, աջ նստատեղի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, 21-ամյա Սերյոժա Ղ.-ն` «ձախ նստատեղի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ, 23-ամյա Գրիշա Զ.-ն` «աջ ազդրի միջին երրորդի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ, 17-ամյա Էդմոնդ Ղ.-ն` «ձախ նախաբազուկ դաստակի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ, 24-ամյա Թամարա Մ.-ն` «ձախ այտոսկրի սալջարդ արյունազեղում» ախտորոշմամբ եւ 44-ամյա Արթուր Մ.-ն` «քթոսկրի կոտրվածք` առանց տեղաշարժի» ախտորոշմամբ:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, 30-ամյա Էմիլ Կ.-ն Գավառի Նարեկացու փողոցում վիճաբանել է նշված անձանց հետ եւ ծալովի դանակով, բռունցքով եւ օդամղիչ ատրճանակի բռնակով հարվածներ հասցրել նրանց` պատճառելով վնասվածքներ:

Էմիլ Կ.-ն ինքնակամ ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն, որ ինքն է   ծալովի դանակով մարմնական վնասվածքներ պատճառել Գարսեւան, Սերյոժա եւ Էդմոնդ Ղ.-երին, Գրիշա Զ.-ին, Թամարա Մ.-ին ու Արթուր Մ.-ին: Նաեւ ներկայացրել է օդամղիչ ատրճանակը:

Տուժողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ