News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի կիսակառույցներն աղբանոցների են վերածվել: Այս մասին ահազանգէ հնչեցնում Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:

Նրա հայտարարությունում ասվում է.

«Այսօրվա քաղաքապետի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, որը վարեց փոխքաղաքապետ պարոն Արեյանը, վերջապես հանձնարարվեց մեկ օրում պարզել Ալեք Մանուկյան փողոցի Ամերիկյան բիզնես կենտրոնի հարեւանությամբ գտնվող կիսակառուցի սեփականատիրոջն ու նրանից պահանջել կարգի բերել աղբի մեջ կորած տարածքը:

Վաղուց սպասված հանձնարարական, որը պետք է տարածվի Երեւանի տարբեր հասցեներում աղբի մեջ կորած այլ կիսակառույցների վրա, ինչպես օրինակ Մալաթիա-Սեբաստիա թաղամասի Բաբաջանյան փողոցի սկզբնամասում, գազալցակայանի հարեւանությամբ գտնվող կիսակառույցն է եւ նրա դիմացի 20 տարվա վաղեմությամբ ինչ որ շենքի համար փորված, բայց աղբատեղի դարձած փոսը, որի սեփականատերն էլ հայտնի է եւ վերջերս այդ տարածքը պարսպապատվեց:

Ճիշտ է, ներսի աղբն այժմ չի երեւում, բայց այն առկա է: Աղբանոցի վերածված նման անավարտ շինություններով, կիսակառույցներով լի է Երեւանը, որոնք տգեղացնում են մայրաքաղաքը: Կարծում եմ Երեւանի քաղաքապետարանը պետք է նախաձեռնի ու հանդես գա օրենսդրական այնպիսի առաջարկով, որով նման դեպքերում վերանայվեն տարածքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքներն ու պարտավորությունները»:

Տպել
Ամենաշատ