News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ճանապարհային ոստիկանության պետի կողմից տրվել է համապատասխան հանձնարարական՝ իրավախախտում չորակել այն արարքները, որոնց դեպքում լուսացույցի թույլատրող ազդանշանի դեպքում խաչմերուկ մուտք գործած տրանսպորտային միջոցի վարորդը հնարավորություն չունի իր նախընտրած ուղղությամբ ազատել խաչմերուկը:

Այս առթիվ ոստիկանության տարածած հաղորդագրությունում ասվում է.

«ՀՀ վարչապետի 2015թ. հուլիսի 3-ի հանձնարարականի պահանջները կատարելու նպատակով 08.07.2015թ. Ճանապարհային ոստիկանության պետի կողմից տրվել է համապատասխան հանձնարարական` ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետին, ՃՊԾ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակների եւ ուղեկցող սպայական վաշտի հրամանատարներին առ այն, որ մինչեւ Վիեննայի 1968թ. «Ճանապարհային երթեւեկության մասին» կոնվենցիայի 18-րդ հոդվածի 6-րդ մասի եւ ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ սահմանված ՀՀ ճանապարհային երթեւեկության կանոնների 93-րդ կետի միջեւ առկա տարընկալման իրավական կարգավորումը՝ զանցակազմի բացակայության հիմքով իրավախախտում չորակել այն արարքները, որոնց դեպքում լուսացույցի թույլատրող ազդանշանի դեպքում խաչմերուկ մուտք գործած տրանսպորտային միջոցի վարորդը հնարավորություն չունի իր նախընտրած ուղղությամբ ազատել խաչմերուկը»:

Տպել
Ամենաշատ