Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 1-ին, ժամը 17.15-ին, Երեւանի Ե. Քոչարի փողոցի թիվ 17/3 շենքի մոտից բերման է ենթարկվել 33-ամյա Արտակ Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի /կողոպուտը/ 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով: