News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Amnesty International կազմակերպության իրավապաշտպանները հայտարարել են, որ վերջին 10 տարիների ընթացքում Ռիո դե Ժանեյրոյի ոստիկանները ծառայություն իրականացնելիս 5132 մարդ են սպանել։ 2013-2014թթ. Ռիո Ժանեյրոյում ոստիկանների կատարած սպանությունների թիվն աճել է 40 տոկոսով։ Այս մասին ասված է կազմակերպության զեկույցում։

Իրավապաշտպանները հատուկ ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ, վիճակագրության տվյալների համաձայն, սպանությունները կատարվում են ռասայական պատկանելիության հիման վրա։ 2012թ. երկրում սպանվել է 56 000 մարդ, որոնց 77 տոկոսը սեւամորթ է եղել։ Միջինում մեկ տարում բացահայտվում է սպանությունների միայն 8 տոկոսը, գրում են զեկույցի հեղինակները, փոխանցում է

2016թ. Ռիո դե Ժանեյրոն կընդունի ամառային Օլիմպիական խաղերը։ 2014թ. հոկտեմբերին ՄՕԿ-ը հայտարարել էր, որ գոհ է խաղերի նախապատրաստական աշխատանքներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ