News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ պրոքրդական Ազգերի ժողովրդավարություն կուսակցությունից խորհրդարանի կին պատգամավոր ընտրված Նուրսել Այդողանին ուղղված լռելու իր առաջարկով չի ցանկացել վիրավորել կանանց։ Անցյալ չորեքշաբթի օրը Այդողանն իր բացականչությամբ ընդհատել էր Արընչի ելույթը Թուրքիայի խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում, որը հրավիրվել էր երկրում ներքաղաքական իրավիճակի սրման կապակցությամբ։

Արընչը նրա ճիչին արձագանքել էր՝ «որպես կին, լռեք» արտահայտությամբ, ինչը մեծ արձագանք է առաջացրել երկրում եւ որի հետեւանքով նրան մեղադրել են սեքսիզմի համար։ Թուրքիայի սոցցանցերում կանանց շրջանում տարածում է գտել հետեւյալ հաշթեգը․ «Մենք չենք լռի որպես կանայք»։

«Ես ոչ մեկին չեմ ցանկացել վիրավորել եւ նկատի չեմ ունեցել, թե կանայք պիտի լռեն։ Խոսքն այն մասին է, որ եթե տղամարդիկ բարձր են խոսում, կանայք պիտի պահպանեն հանգստութունը», - այսպես է իր խոսքը բացատրել Առընչը NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ