News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր` օգոստոսի 3-ին, Համահայկական ամառային 6-րդ խաղերի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Թուրքիայից Հայաստան ժամանած պատվավոր հյուրերը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի և գործկոմի անդամների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշակոթող և Հայոց ցեղասպանության զոհերի թանգարան-ինստիտուտ:

Պատվիրակության կազմում են եղել Վանի քաղաքապետ Բեքիր Քայան, Վանի համաքաղաքապետ Հաթիջե Չոբանը, Բիթլիսի քաղաքապետ Հուսեյին Օլանը, Մուտքի քաղաքապետ Օզքան Բիրլիկը, Նորշենի քաղաքապետ Էմին Օզքանը, Դիարբեքիրի Սուրի քաղաքապետ Ֆաթմա Շըք Բարութը և այլ բարձրաստիճան անձիք:

Հայոց ցեղասպանության թանգարան¬-ինստիտուտի նորաբաց ցուցասրահում նրանց են ներկայացրել բացառիկ ցուցանմուշներ, լուսանկարներ ու տարեգրություններ: Այնուհետև պատվիրակները ծաղիկներ են դրել և գլուխ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Այցի ավարտին պատվավոր հյուրերը շնորհակալություն են հայտնել կազմակերպիչներին և թանգարանի անձնակազմին` միջոցառումը կազմակերպելու գործում ներդրած ջանքերի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ