News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի իշխանությունները երկրի տարածքում արգելափակել են մի քանի հարյուր պոռնոկայքեր, ծանոթությունների կայքեր եւ պոռնոգրաֆիկ նյութեր պարունակող բլոգեր: Այս մասին գրում է The Independent-ը:

Արգելափակված ռեսուրսների ամբողջական ցանկը, որում ներառվել են հայտնի պոռնոկայքեր, ինչպես նաեւ ծանոթությունների ծառայություններ, օրինակ՝ Հնդկաստանում բավական տարածված Adult Friend Finder-ը, 857 կետ է ներառում:

Ըստ Newsru-ի, արգելափակման պատճառը Տեղեկատվական տեխնոլոգիաների մասին հնդկական օրենքն է: Դրա 12-րդ կանոնի համաձայն, պետական մարմինները կարող են արգելափակել կայքեր՝ ելնելով երկրի ինքնիշխանության եւ ամբողջականության շահերից, անվտանգության, պշտպանության, հասարակական կարգի, օտար պետությունների հետ բարիդրացիական հարաբերությունները պահպանելու նկատառումներից:

Իշխանությունները պետք է արգելափակման պատճառը բացատրեն 30 օրվա ընթացքում: Reddit-ի որոշ օգտատերերի կարծիքով, պոռնոռեսուրսների արգելափակումը չի համապատասխանում նշված օրենքին եւ կարող է չեղարկվել դատարանի որոշմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ