News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի հայտնի ռեժիսոր Էլդար Ռյազանովը առողջական վիճակի վատթարացման հետեւանքով շտապ տեղափոխվել է Բակուլաեւի անվան բժշկական կենտրոն, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Հաղորդվում է, որ 87-ամյա ռեժիսորը հանգստյան օրերն անցկացրել է տանը, հենց այդ ժամանակ է ինքնազգացողությունը վատացել է: Բժիշկները նրա մոտ ինֆարկտ եւ թոքերի այտուց են ախտորոշել: Վերակենդանացման բրիգադը Ռյազանովին Բակուլաեւի անվան սրտաբանական կենտրոն է հասցրել շատ ծանր վիճակում:

Այնտեղ պարբերականին հայտնել են, որ կիրակի գիշերը ռեժիսորին իսկապես տեղափոխել են վիրաբուժական ինտերակտիվ պաթոլոգիայի բաժանմունք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ