News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ծաղկաձորում օգոստոսի 1-ին Համահայկական ամառային 6-րդ խաղերին մասնակցելու նպատակով  ԱՄՆ–ից Հայաստան ժամանած 20-ամյա Լեւոն Շանթի Թոմազի՝ ամենագնացով վթարի ենթարկվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ օգոստոսի 1-ին՝ ժամը 15։00-16։00-ի սահմաններում, ամերիկահայ Լեւոն Շանթի Թոմազը Ծաղկաձորի ճոպանուղու 2-րդ կայանի մոտակայքում, Թեղենիս լեռան տարածքում, հողապատ եւ խոտածածկ ճանապարհին, վարել է «Յամահա» մակնիշի ամենագնացը, ինչը կողաշրջվել է՝ առաջացնելով Լ.Թոմազի մահը։

Դեպքի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):  Կատարվել է դեպքի վայրի եւ տրանսպորտային միջոցի՝ ամենագնացի զննություն:

Որոշում է կայացվել Լ. Թոմազին տուժող ճանաչելու մասին, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Պարզվել է, որ Լեւոն Թոմազը ԱՄՆ Գլենդել  քաղաքի համանուն ֆուտբոլային ակումբի անդամ է, որն ակումբի անդամների հետ Հայաստան է ժամանել 2015թ. օգոստոսի 1-ին՝ համահայկական խաղերին մասնակցելու նպատակով։ Նույն օրն ակումբի մի քանի անդամներ մեկնել են Ծաղկաձոր շրջագայելու, նստել են ճոպանուղի, ապա նաեւ վարել ամենագնաց։

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, նրանց թվում՝ Լ.Թոմազի ընկերները, վթարի պահին նույն ամենագնացի մյուս ուղեւորը։ Ականատես վկաների ցուցմունքների համաձայն՝ սարից իջնելու ժամանակ ամենագնացը վարել է տուժողը՝ ոչ շատ արագ։ Ճանապարհին ամենագնացի հետեւի մասն անսպասելի վերեւ է բարձրացել, որի հետեւանքով ուղեւորը վրայից ընկել է առաջ, ամենագնացը կողաշրջվել է, իսկ Լ.Թոմազը՝ հայտնվել ամենագնացի տակ։

Քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները, ձեռնարկվում են անհրաժեխտ միջոցներ՝ դեպքի բազմակողմանի եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ