News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ինչպես ներկայում կառուցվող, այնպես էլ նախկինում կառուցված  ինքնակամ շինությունների ապամոնտաժման աշխատանքները: Իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակում  Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության,  հասարակական կարգի պահպանության ծառայության  եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ապամոնտաժվել է նախկինում ինքնակամ կառուցված , նաեւ քաղաքացիների կյանքին եւ առողջությանը վտանգ ներկայացնող Շերամի 51շենքի 6-րդ հարկի պատշգամբը: Այսպիսով՝ վերականգնվել է նաեւ շենքի նախկին տեսքը:

Երեւանի քաղաքապետարանը քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց եւս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ ապօրինի կառուցապատումից եւ հիշեցնում, որ նման նախաձեռնությունները դատապարտված են ապամոնտաժման, իսկ ապօրինաշինության հեղինակները կենթարկվեն պատասխանատվության:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ