News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

BMW կոնցեռնը պատրաստվում է իր ավտոմեքենաները հագեցնել Connected Signals ընկերության EnLighten ծառայության հետ աշխատող համակարգչային ծրագրով: Այն թույլ է տալիս կանխագուշակել առաջիկա խաչմերուկի լուսակրի ազդանշանը: Այս մասին հաղորդում է BMW-ի ամերիկյան կայքում:

Դրա համար ծառայությունն օգտագործում է երթեւեկության կանոնակարգման «խելացի» համակարգերի տվյալները: Հիմնվելով ավտոմեքենայի արագության եւ դիրքի տվյալների վրա՝ համակարգը ցույց կտա, արդյո՞ք վարորդը կհասցնի անցնել կանաչ լույսի ներքո, թե՞ ավելի լավ է նվազեցնել արագությունը՝ խաչմերուկին կտրուկ արգելակումից խուսափելու համար:

Ըստ Gazeta-ի, առայժմ նման հնարավորությունից կկարողանան օգտվել iOS սարքերով BMW-ի վարորդները: EnLighten-ի աշխատանքի համար հարկավոր է ավտոմեքենայի գլխավոր համակարգիչը սինխրոնացնել սմարթֆոնի հետ: Համակարգն արդեն աշխատում է ԱՄՆ մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Փորթլենդում եւ Սոլթ Լեյք Սիթիում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Ամենաշատ