News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հունիսի 20-ին, ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Արմավիրի մարզի Արևշատ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը հափշտակել են իր «Մերսեդեսի» հետևի համարանիշն ու սրահում տեղադրված հեռուստացույցի էկրանը:

Նրա պատմելով`  դեպքը տեղի էր ունեցել ժամը 02:30-ի սահմանում` Գեղանիստ գյուղի տարածքում: Մասիսի ոստիկանների իրականացրած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ հիշյալ ժամին տուժողը ավտոմեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանության մեջ էր մտել ինչ-որ անծանոթների հետ: Վեճն արագ վերածվել էր կռվի, որի ընթացքում գործածվել էին մետաղյա իրեր և դանակ: Արդյունքում ոչ միայն տուժողներն էին մարմնական վնասվածքներ ստացել, այլև վնասվել էին մեքենաները:

Քրեական հետախույզները ձեռնարկել են համալիր գործողություններ «Ֆորդի» տերերին հայտնաբերելու ուղղությամբ: Իրավապահներին հաջողվել է ի վերջո տեղեկություններ ստանալ կասկածյալների մասին:

Պարզվել է, որ հիշյալ օրը տուժողի հետ վիճաբանել էին Երևան քաղաքի բնակիչներ Վարդան Խոսրովյանը և նրա որդին` Աշոտ Խոսրովյանը: Նրանք հրավիրվել են ոստիկանության Մասիսի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Պարզվել է, որ հայր ու որդի գիշերը տուն վերադառնալիս են եղել, երբ երթևեկելու վերաբերյալ վեճ է ծագել տուժողի հետ: Հաշտության  եզրեր չգտնելով` սկսել էին ծեծել իրար: Նրանք վնասել էին տուժողի մեքենան, ապա բացահայտ հափշտակել մեքենայի սրահի էկրանը, մեքենայի հետևի համարանիշը և հեռացել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննությունը շարունակվում է:

Մանրամասները ոստտիկանության պատրաստած տեսանյութում  

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ