News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Աբովյանում քաղաքապետի թեժ ընտրապայքարի փուլում խոսվում էր, որ Ծառուկյանի թեկնածուի ընտրությունից հետո սպասվում է հակառակորդի՝ «Քինգ Դելյուքս» ընկերության տնօրեն, Պալաչ մականունով Արթուր Հարությունյանի նկատմամբ հաշվեհարդարը, ինչը սկսվելու էր իր բիզնեսներից։

Արթուր Հարությունյանը իրականացնում է Աբովյան քաղաքի ուղեւորափոխադրումը։ Բացի ներքաղաքայինից՝ իրականացնում է նաեւ միջքաղաքային, միջմարզային ուղեւորափոխադրում։ Հիմա, կարծես թե, քաղաքային իշխանությունը տրամադրվել է Արթուր Հարությունյանին զրկել ներքաղաքային ուղեւորափոխադրումից։

Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանը Համահայկական խաղերի բացման միջոցառումից հետո մեզ հետ զրույցում հայտնեց, որ քաղաքացիները իրեն բողոքել են ուղեւորափոխադրման որակից։ Մեր դիտարկմանը, թե մի գուցե Ծառուկյանի կողմնակիցներն են կազմակերպված դժգոհում, որպեսզի համատեղ ուժերով նրան զրկեն այդ բիզնեսից, Վահագն Գեւորգյանը պատասխանեց.

«Ներքաղաքային տրանսպորտը, որը որ Արթուր Հարությունյանինն է, նորմալ չի աշխատում, այն ինչ վերաբերում է միջքաղաքայինին, միջմարզայինին, ես որեւէ մասնակցություն չունեմ, բայց կարող եք գալ ազգաբնակչությունից հարցնել՝ 7-8-րդ միկրոշրջաններում, Սարալանջ թաղամասում նորմալ չի աշխատում։ Առաջիկայում սպասվում է նոր մրցույթ, ու կփորձենք ներգրավել նորմալ կազմակերպությունների, որոնք որ առաջիկա տարիներին կկարողանան Աբովյանում նորմալ ուղեւորափոխադրումներ իրականացնել»։
Մեր հարցին, թե իր դժգոհություններից տպավորություն է, որ զրկելու են Արթուր Հարությունյանին իր բիզնեսից, ինչի մասին ավելի վաղ կանխատեսումներ կային, նշեց.

«Ես չեմ ասել, որ զրկելու ենք, կարող է եւ ինքը շահի, տա Աստված մրցույթը շահի եւ իրականացնի, իմ խնդիրն այն է, որ նորմալ ուղեւորափոխադրում իրականացվի Աբովյան քաղաքում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ