Ցանցահենները կոտրել են ԱՄՆ Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կայքը, հայտնում է Associated Press-ը։
Ամերիկացի միլիարդատիրոջ կայքը կոտրել են նույն օրը, երբ Gawker ինտերնետ կայքում հայտնվել էր Թրամփի հեռախոսահամարը։ Ցանցահենները կոտրել են Trump.com կայքի փակ էջերը եւ երգիծաբան Ջոն Սթյուարտին ուղղված ուղերձ տեղադրել, գրում է ՏԱՍՍ-ը։
Թրամփի ներկայացուցիչները հայտնել են, որ հարձակումը լուրջ սպառնալիք չի ներկայացնում։