News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Օսլոյից 150 կմ հեռավորության վրա գտնվող լրացուցիչ կրթության նորվեգական քոլեջը ծրագիր է սկսում նրանց համար, որոնք ուզում են վիկինգ դառնալ: Այս մասին հաղորդում է TheLocal.no-ն:

Ծրագիրը ներառում է թրերի կռում, թիավարում, կավագործություն, հյուսնի աշխատանք եւ ոսկերչություն: Ուսանողներին կսովորեցնեն ծղոտից կտուր պատրաստել: Բացի այդ, նրանք կսովորեն վիկինգների ծեսերը, այդ թվում զոհաբերությունները, հաղորդում է Gazeta-ն:

Քոլեջի տնօրեն Արվե Հուսբյուն հայտարարել է, որ ուսումնական հաստատությունը մեծ հայտեր է ստացել: Նրա խոսքով, այդ հետաքրքրությունն աճել է վիկինգների մասին սերիալների դիտումից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ