News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Նորքի հեռուստաշտարակին կից անտառում բռնկված հրդեհի պատճառները կպարզի ՏԿԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՏԿԱԻՆ Երեւանի փրկարարական վարչությունից:

Մեզ փոխանցեցին՝ քանի որ այդ տարածքում ռեստորան կամ այլ զվարճանքի կենտրոններ չկան, որպեսզի մտածենք, որ հրավառության արդյունքում է հրդեհը բռնկվել, ուստի՝ հակված են մտածել, որ պարզապես շոգ եղանակի պատճառով չոր խոտը այրվել է:

Սա այս տարածքում հրդեհի բռնկման առաջին դեպքը չէ: Առհասարակ, ՏԿԱԻՆ-ից փոխանցեցին, որ օր չկա, որ խոտածածկ տարածքներում հրդեհների դեպքերի մասին ահազանգեր չլինեն: «Կրակը տարածվում էր դեպի վերեւ՝ հեռուստաշտարակի ուղղությամբ, տարբեր ուղղություններով էր տարածվում, քամու ազդեցությունն էլ մյուս կողմից, այդ պատճառով հայտարարվեց  ԲԻՍ-1 աստիճանի բարդության: Որեւէ մեկը չի կարող պնդել, թե որեւէ մեկը հրկիզել է  այդ տարածքը, հնարավոր է ապակու, մետաղի կտոր է եղել, արեւի անդրադարձի շնորհիվ հրդեհ է բռնկվել»,-հայտնեցին ՏԿԱԻՆ-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, օգոստոսի 3-ին, ժամը 22.00-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարի թաղի 8-րդ շարքի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հեռուստաաշտարակի մոտակայքում այրվում է մոտ 4 հա բուսածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը եւ մեկ մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան. դեպքի վայր է մեկնել եւս մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.59-ին, մարվել` 00.10-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Չինաստանում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Մեքենաները գլորվել են զառիթափով...
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Մայիսի 1-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության…
Ստամբուլում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ավելի քան 140 ցուցարար է բերման ենթարկվել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը, ով...
Ամենաշատ