News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի մաքսավորները առգրավել են Պաբլո Պիկասոյի՝ առնվազն 25 մլն եվրո արժողությամբ «Երիտասարդ կնոջ գլուխը» կտավը, որը, չնայած արգելքին, փորձում էին տանել Շվեյցարիա։

Ինչպես երեքշաբթի հայտնում է Monde թերթը, մաքսատան աշխատակիցները կտավը հայտնաբերել էին Կորսիկա կղզու  նավերից մեկի վրա։ Թանկարժեք նկարը պատկանում է իսպանացի բանկիր Ջեյմի Բոտենին։ Ինքը՝ 79-ամյա բանկիրը, նավի վրա չի եղել։

Նավի կապիտանը կարողացել է միայն մեկ փաստաթուղթ ներկայացնել՝ Պիկասոյի գլուխգործոցի գնահատականի արձանագրությունը, որում նաեւ նշվում է, որ կտավը մշակութային հետաքրքրության օբյեկտ է եւ չի կարող դուրս բերվել Իսպանիայի սահմաններից, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

2012թ. կտավի տերը փորձել էր իր հավաքածուի այս նմուշը Մեծ Բրիտանիա տեղափոխելու թույլտվություն ստանալ, սակայն Իսպանիայի մշակույթի նախարարությունը մերժել էր այդ խնդրանքը։

Այս պահին Ֆրանսիայի իշխանությունները սպասում են նկարը հանձնելու մասին իրենց իսպանացի գործընկերների հայցին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ