Երեքշաբթի գիշերը Ֆրանսիայի Կալե քաղաքի իրավապահները Լա Մանշի թունելը ապօրինի հատելու մոտ 600 փորձ են գրանցել։ Ինչպես հայտնում է AFP-ն, տեղում հերթապահող ոստիկանությունը կանխել է Eurotunnel-ը հատելու փորձերը. 20 մարդ ձերբակալվել է։
Թունելը հատել եւ այդկերպ Մեծ Բրիտանիա մուտք գործելու փորձերը անցյալ գիշերվա համեմատ 3 անգամ պակասել են։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հազարավոր ներգաղթյալներ Լա Մանշի նեղուցը հատելու փորձ են կատարել։ Հունիսի սկզբից նման միջադեպերից զոհվել է 9 ներգաղթյալ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։