Բուրյաթիի Հանրապետությունում ոստիկանությունը ձերբակալել է նեֆրիտի հանքավայրի բազայի վրա հարձակում իրականացրած 20 չարագործների մեծ մասին։ Այս մասին հայտնում է հանրապետության քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մոտ 20 մարդ, անհայտ տեսակի հրազենով զինված, ներխուժել են Օսպինի հանքավայր, որտեղ բազան հսկող աշխատակիցը մահացու վիրավորել էր նրանցից մեկին, իսկ մյուսները դիմել էին փախուստի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։