News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում շարունակվում է Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսինների դատական գործը:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, դատական նիստի սկզբում լսել են լրագրող Աննա Դագիդաշվիլիի վկայությունը։ Վկան հայտնել է, որ Թբիլիսիում համաժողովի ընթացքում նրան է մոտեցել Հայաստանից մի լրագրող Լաուրա անունով եւ առաջարկել համագործակցել Լեյլա Յունուսի հետ։ «Նա ասաց, որ կարող է ինձ տալ Լեյլա Յունուսի կոնտակտային տվյալները։ Ադրբեջան վերադառնալուց հետո Յունուսը զանգեց ինձ եւ իր հերթին առաջարկեց համագործակցել։ Իմ անելիքը հարցազրույցներ կազմակերպելն էր։ Դրա դիմաց Յունուսն ինձ ամեն ամիս վճարում էր 100-120 մանաթ։ Երբեմն նրա՝ արտասահմանում լինելու պատճառով վճարն ուշանում էր։ Ես հարկատուի նույնականացման համար  չունեի, աշխատավարձն ստանում էի՝ ստորագրելով այն չեքը, որն ինձ տալիս էր Յունուսը։  Մի օր նա բղավեց, թե դժգոհ է իմ աշխատանքից։ Դրա հետեւանքով մեր համագործակցությունն ընդհատվեց», - պատմել է վկան։

Հետո լսել են Աքփեր Հասանովի վկայությունը․ նա, որպես լրագրող, ծանոթ է Արիֆ եւ Լեյլա Յունուսների հետ։ Ա Հասանովը նշել է, որ  2006-ին Արիֆ Յունուսն իրեն առաջարկել է մեկնել Հայաստան։  «Քանի որ Ղարաբաղի մասին եմ գրում, ինձ հետաքրքրում էր Հայաստանում իրավիճակը, դրա համար էլ ընդունեցի Յունուսի առաջարկը եւ նրա հետ միասին մեկնեցի Հայաստան։  Այնտեղ ես ականատես եղա Արիֆ Յունուսի սերտ շփմանը երկրի անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանի հետ», - ասել է Ա․ Հասանովը։

Լրագրողը նաեւ հայտնել է, որ  2007-ին Յունուսը նորից  է իրեն առաջարկել մեկնել Հայաստան, ինչին ինքը դարձյալ համաձայնել է։ Հասանովը նշել է, որ այդ ուղեւորության բոլոր մասնակիցներին Ա․ Յունուսը կանխիկ  փող է  բաժանել։ 

Վկան ցուցմունք է տվել, որ Հայաստան իրենց այցի նպատակը միմիայն այդ երկրում իրավիճակին ծանոթանալն էր, իսկ Յունուսի մտադրությունների մասին իրեն ոչինչ հայտնի չի եղել։  Նա նաեւ հայտնել է, որ Հայաստանում Յունուսը չէր թաքցնում, որ համագործակցում է հայերի հետ։

Հետո դատարանում լսել են Ռաուֆ Միրկադիրովի վկայությունը։ Վկան հայտնել է, որ ճանաչում է Լեյլա Յունուսին Ազգային ճակատ կուսակցության ստեղծումից ի վեր։ Նա ցուցմունք է տվել, որ Լ․ Յունուսը համագործակցել է իր հետ 1993-ին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն սկսելուց ի վեր։ Միրկադիրովը նաեւ ցուցմունք է տվել, որ Յունուսի կազմակերպության իրականացրած գործունեության նախագծերին մասնակցելով՝ նա մի քանի անգամ դրամաշնորհ է ստացել։  Վկան տեղեկացրել է, որ Արիֆ Յունուսի հետ միասին համաժողովների է մասնակցել։ «Արիֆ Յունուսն ինձ առաջարկեց Հայաստանում համաժողովի մասնակցել, եւ ես համաձայնեցի», - ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Ամենաշատ