News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի բնակիչները վերջին 2 շաբաթների ընթացքում զրկված են խմելու ջրից, լավագույն դեպքում օրը 1-2 ժամ են ջուր ունենում: NEWS.am-ի հետ զրույցում Նոր Խարբերդի գյուղապետ Կամո Կակոյանն ասաց, որ գյուղացիներն այսօր` օգոստոսի 4–ին, վրդովված եկել էին գյուղապետարան եւ ուզում էին ի նշան բողոքի ճանապարհ փակել, սակայն, իր հետ զրուցելուց հետո ցրվել են, եւ ինքն այժմ պատասխանատուների հետ խնդրի լուծման ուղիներ է փնտրում:

«Մարդիկ վրդովված եկել էին գյուղապետարան, էս շոգին անհնար է առանց ջրի: Նրանք պահանջում են, որ խնդիրը շտապ լուծվի: Ես իրենց հետ ուղարկեցի, ասացի որ հիմա ջրային տնտեսության աշխատակիցների հետ այդ հարցն ենք քննարկում: Եթե լուծում չլինի, գյուղացիները մտադիր են ճանապարհ փակել»,-ասաց նա:

Գյուղապետի խոսքով՝ ջուր չլինելու պատճառը հստակ չգիտեն, իր ենթադրությամբ` ջրի սակավության  պատճառով է խնդիր առաջացել։

Տպել
Ամենաշատ