Հոնկոնգյան Dragonair ավիաընկերության օդանավը շարժիչի բռնկման պատճառով չի կարողացել վերելք կատարել Ճապոնիայի Նահա քաղաքի օդանավակայանից։ Այս մասին հայտնում է Կիոդո գործակալությունը։
Օդանավը պատրաստվում էր դեպի Հոնկոնգ թռիչքի։ Շարժման ժամանակ աջ շարժիչից ուժեղ ծուխ է դուրս եկել։ Դեպքի վայր ժամանած հրշեջները մարել են բռնկումը, գրում է ՏԱՍՍ-ը։
Օդանավում եղած 256 ուղեւորներից ոչ ոք չի տուժել։ Միջադեպի պատճառները պարզվում են։