News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ամբողջ աշխարհում սառույցները, ավելի քան 120 տարի առաջ սկսված դիտարկումից ի վեր, սկսել են ռեկորդային արագությամբ հալչել: Այս տարի դրանք կհալչեն 76.2 սմ-ով:

«Ընդհանուր առմամբ, ամեն տարի ամբողջ աշխարհում գրեթե 3 անգամ ավելի շատ սառույց ենք կորցնում, քան կա ամբողջ Եվրոպական Ալպերում»,- նշել է հետազոտության հեղինակ Միխայիլ Զեմպը:

Ավելի վաղ արդեն հայտնի էր, որ 2014 թվականը մոլորակի պատմության ընթացքում ամենատաքն է եղել: Իսկ 2015-ի սկզբին հետազոտողները ծովի սառույցի տարածվածության՝ դիտարկումների ընթացքում ամենացածր մակարդակն են արձանագրել:

Ըստ Gismeteo-ի, սառցաշերտերը կլիմայի փոփոխության «լակմուսի թուղթն» են, որոնք ավելի արդյունավետ են ցուցադրում դրա տխուր հետեւանքները: «Ես միշտ մարդկանց ասում էի. վերցրեք երեխաներին, նստեք սառույցների առջեւ, լուսանկարեք այն եւ ամեն տարի վերադարձեք այնտեղ: Դա կհիշեցնի, թե ինչ կարող եք կորցնել»,- հավելել է Միխայիլ Զեմպը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ