News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Համահայկական 6-րդ խաղերին մասնակցելու նպատակով պաշտոնական պատվիրակությունների կազմում Երեւան ժամանած մի շարք քաղաքների քաղաքապետերի եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետը կարեւորել է Համահայկական խաղերի անցկացումը եւ խաղերի մասնակից երկրների ու քաղաքների տարեցտարի ընդլայնվող աշխարհագրությունն ու պատվիրակությունների քանակը:

«Ու հատկապես այս տարի, երբ համայն հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Համահայկական խաղերի անցկացումն առանձնակի խորհուրդ է ստանում մեզ համար: Այն, ըստ էության, մարզական մեծ տոն է, որը փոխադարձ կապերն ու գործակցությունը  ընդլայնելու, աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին մեկտեղելու, միմյանց հետ կիսվելու, մեկս մյուսի հաջողություններով ուրախանալու հրաշալի առիթ է ընձեռում»,- նշել է Տարոն Մարգարյանը՝ ավելացնելով, որ Երեւանի քաղաքապետարանն արել է հնարավորը, որպեսզի խաղերի բոլոր մասնակիցների համար ապահովվի ինչպես մարզվելու, այնպես էլ ժամանցի համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

«Այստեղ ներկաներից ոմանց հետ նախկինում առիթներ ունեցել եմ հանդիպելու: Իսկ բոլոր նրանք, ովքեր առաջին անգամ են Երեւանում, հուսով եմ՝ արդեն իսկ հասցրել են զգալ մեր քաղաքի հյուրընկալ ջերմությունն ու հետագայում կրկին կցանկանան այցելել Երեւան: Ու վստահ եղեք, որ մեր դռները միշտ բաց են մեր բոլոր բարեկամների համար»,- նշել է քաղաքապետն ու հանդիպման բոլոր ներկաներին հրավիրել այս տարվա հոկտեմբերին կրկին այցելել Երեւան՝ մասնակցելու «Էրեբունի-Երեւան 2797» տոնակատարություններին:

Հանդիպմանը ներկա Վանի համաքաղաքապետ Հաթիջե Չոբանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ իրենք նույնպես կարեւորում են մարզական եւ մշակութային  ոլորտում համագործակցությունն ու դրա ընդլայնումը: Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ այդպիսի հարաբերություններն ինքնատիպ կամուրջ են ժողովուրդների միջեւ, եւ հարկավոր է անել հնարավորը՝ այդ կամուրջն ամրացնելու համար:

«Ինչպես իմ, այնպես էլ այստեղ ներկա Դիարբեքիրի ու Բիթլիսի քաղաքապետերի անունից ուզում եմ վստահեցնել Ձեզ, պարոն քաղաքապետ, որ մենք պատրաստակամ ենք խորացնելու Երեւանի հետ մեր քաղաքների ու բնակիչների կապը՝ այդպիսով նաեւ փաստելով, որ մեր ժողովուրդներն իրոք կարող են լինել լավ բարեկամներ: Մենք հստակ գիտակցում ենք, որ անցյալի որոշ դաժան իրադարձություններն իրենց հետքն են թողել: Բայցեւ պետք է ամրագրենք, որ դա տվյալ ժամանակի իշխանությունների հանցանք է եղել, այլ ոչ թե այսօրվա սերնդի, որն իրոք պատրաստ է հարեւանների հետ անկեղծ ու անշահախնդիր բարեկամության: Ու մենք անելու ենք հնարավորը, որպեսզի մեր երկու ժողովուրդների միջեւ հաստատենք ու ամրապնդենք բարեկամական սերտ կապերը: Համոզված եղեք, պարոն քաղաքապետ, որ Երեւանից մենք շատ ջերմ տպավորություններով ենք վերադառնալու մեր քաղաքներ ու մեզ համար իսկապես մեծ պատիվ կլինի մի օր էլ Ձեզ հյուրընկալել մեզ մոտ»,- ավարտելով խոսքը՝ նշել է Վանի համաքաղաքապետը:

Հանդիպանը ներկա ԱՄՆ Գլենդելի քաղաքային կառավարման խորհրդի անդամ Վարդան Գասեպյանը եւ Բեյրութի քաղաքային խորհրդի անդամ Արամ Մայիլիանն իրենց հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Երեւանի քաղաքապետին են փոխանցել Գլենդելի եւ Բեյրութի քաղաքապետերի ողջույնները: Վերջիններս նույնպես կարեւորել են Համահայկական խաղերի դերը ինչպես հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, այնպես էլ սփյուռքահայ երիտասարդության շփումների ակտիվացման եւ, դրանով նաեւ հայապահպանության գործին նպաստելու տեսանկյունից:

Այնճարի քաղաքապետ Կարապետ Փամբուկիանն էլ նշում է, որ Այնճարը, որպես բացառապես մուսալեռցիների ժառանգներով բնակեցված քաղաք, առանձնակի հպարտությամբ է մասնակցում այս խաղերին:

«Խորհրդանշական է, որ այս տարի խաղերը համընկան Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս տարի նաեւ Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակն է, ու այդ առթիվ մենք հատուկ միջոցառումներ ենք նախատեսել անցկացնել եւ, օգտվելով առիթից, ուզում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, սիրով հրավիրել մասնակցելու այդ միջոցառումներին»,- նշել է   Կարապետ Փամբուկիանը:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս վերահաստատել է գործընկերային կապերն ընդլայնելու Երեւանի քաղաքապետարանի պատրաստակամությունն ու բոլոր հյուրերին մաղթել  հաճելի օրեր Երեւանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ