News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 20-ամյա բնակչուհի Տաթեւիկ Ս.ն մեղադրվում է սուտ մատնություն տալու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Տաթեւիկը ծնողների կողմից տանը հավաքված գումարը՝ 5 մլն դրամը ծնողներից գաղտնի ծախսել է ընկերների հետ: Մասնավորապես՝ մինչեւ 2014թ. հոկտեմբերը Տաթեւիկը գումարը ծախսել է  Վազգեն Մ.-ի հետ, ապա մինչեւ 2015թ. հունիսը՝ Տարոն Խ.-ի հետ: Տանն այլեւս գումար չի մնացել, այդ պատճառով հորից վախենալով՝ Տաթեւիկը հունիսի 20-ին խառնել է տան իրերը, ապա կապկպել ինքն իրեն, օգնության է կանչել ազգականին, ապա զանգահարել է ոստիկանություն: Նա առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությամբ կատարված ավազակային հարձակման վերաբերյալ տվել է սուտ հաղորդում, ինչի հետեւանքով խաթարվել է իրավապ մարմինների նորմալ գործունեությունը, որոնք հարկադրված ուժեր եւ միջոցներ են վատնել չկատարված հանցագործության համար:

Տաթեւիկ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ