News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թալինի գումարտակի պայմանագրային զինծառայողներն իրականացնելու են Ապարանի գումարտակի հետ հերթափոխ` ըստ նախատեսվածի: Այս մասին տեղեկանում են ՊՆ մամուլի հաղորդագրությունից։

«Ինչպես քիչ առաջ հայտնեցին գումարտակի պայմանագրային զինծառայողների ներկայացուցիչները` մոտակա ժամերին Թալինից հերթափոխն կուղեւորվի դիրքեր: Տղաները պնդում են, որ ոչ մի ֆինանսական խնդիր չի կարող գերակա լինել քան հայրենի սահմանների պաշտպանության սրբազան գործը և կոչ են անում չխաղարկել կենցաղային մակարդակի հարցը` այլ նպատակներով»,– ասվում է հաղորդագրությունում:

Պաշտպանության նախարարությունը, ըստ էության, չի հերքում, որ գումարտակում ծագել են ֆինանսական խնդիրներ` նշելով, որ դրանք գտնվում են իր ուշադրության կենտրոնում և մոտակա ժամանակները կստանան լուծում:

ՊՆ–ն նաեւ տեղեկացնում է, որ որևէ հաստիքային աշխատավարձի կրճատում չի եղել:

Հիշեցնենք, որ ըստ որոշ լրատվամնիջոցների` Թալինի գումարտակի պայմանագրային զինծառայողներն արդեն մի քանի օր է` հրաժարվում են դիրքեր բարձրանալ: Պայմանագրային զինծառայողները հրաժարվում են փոխարինել Ապարանի վաշտի պայմանագրային զինծառայողներին, քանի որ կրճատվել է իրենց աշխատավարձը. այն 150 հազար դրամից դարձել է 110 հազար դրամ:

Տպել
Ամենաշատ