News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ նախաքննության ընթացքում վկայի միջնորդությունը սահմանված ժամկետներում չքննարկելու համար: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչը ՀՀ  քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Շորթում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում իր լիազորություններն իրականցնելիս առերեւույթ խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածով սահմանված նորմերը. այն է՝ 5-օրյա ժամկետում չի քննարկել սույն գործով վկայի միջնորդությունը եւ օրենքով սահմանված կարգով նրան չի պատասխանել:

Հիմք ընդունելով ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կարգապահական խախտման փաստի առկայության եւ կատարված խախտման մեջ քննչական կոմիտեի ծառայողի մեղավորության մասին որոշումը եւ ղեկավարվելով «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ ՀՀ ՔԿ նախագահը հրաման է ստորագրել՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի նկատմամբ որպես կարգապահական տույժ «նկատողություն» կիրառելու վերաբերյալ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ